Posted in աշխարհագրություն

Տրանսպորտ և կապ

1.Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:


Տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար ունի շատ մեծ դեր քանի որ, առանց տրանսպորտի մեր՝ սպառողներիս կողմից սպառվող ուտելիքներ, շորեր, խաղալիքներ և այլ ապրանքները մեզ չեն հասնի։

2.Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն


Բեռնաշրջանառությունը դա որոշ ժամանակում տրանսպորտով փոխադրվող բեռներ են։
Ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը համապատասխանաբար որևէ տարածքում տեղափոխված ուղևորների քանակի կամ բեռների զանգվածի և դրանց տեղափոխման միջին հեռավորության արտադրյալն են:


3.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։


Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի տեսակներից են ավտոմեքենան, ինքնաթիռը, գնացքը, ավտոբուսը, մետրոն և այլն։ Իմ կարծիքով տրանսպորտի տեսակներից ամեն մեկն էլ ունի իր կարևորությունը օրինակ՝
ավտոմեքենա — մարդու համար ինչ որ տեղից ինչ որ տեղ գնալու տրանսպորտ
ինքնաթիռ — ինքնաթիռը կարող է թռչել և համարվում է ամենաապահով տրանսպորտներից մեկը
Իմ կարծիքով ամենակարևորը բեռնատարներն են քանի որ նրանց միջոցով Հայաստան են գալիս տարբեր ուտելիքներ,հագուստներ և այլն։ Օրինակ Հայաստան գալիս են այնպիսի ծովամթերքներ որոնք հայաստանում չկան, կամ գալիս են գրեթե բոլորիս կողմից սիրված բանանները, կոկոսները, արքայախնձորները և այլն

Posted in հայոց լեզու

14․05.24

1.Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ — գահ
քաղաքամերձ բնակավայր – արվարձան
վատ լուր հաղորդող – գուժկան
ձիերի խումբ — երամակ
հաճելի հոտ — բույր
կովերի խումբ — նախիր
ձկների խումբ — վտառ
մեղուների խումբ — պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3.Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն
վսեմաշուք- վեհաշուք
տիրակալ- բռնակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր- Ձորաղբյուր
վարկանիշ- հոմանիշ
դալկադեմ- գեղեցկադեմ
ցատկահարթակ- աստիճանահարթակ
հեռատես- վատատես

Posted in հայոց լեզու

12.05.24

1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:                            1.Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:           2.Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:       3.Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին: 4.Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:           5.Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:                                        6.Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

2.Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

Posted in աշխարհագրություն

Ձկնորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն


1.Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:


Տարբերությունը այն է, որ նյութական արտադրությունը նյութական է, իսկ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնական են։ ձնկորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը մոտ են գյուղատնտեսությանը, իսկ նյութական արտադրությունը արդյունաբերություն է։

2.Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:


Անտառը մարդկանց տալիս է փայտ, թթվածին և գյուղատնտեսության համար լավ միջավայր։ Բոլոր ճյուղերում էլ օգտագործվում են անտառային բարիքները։ Արդյունաբերությանը տալիս են փայտ, իսկ արդյունաբերությունը, այդ պայտերից պատրաստում է կահույքներ։ Սպասարկման ոլորտում վաճառում են փայտը։

3.Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:


Թողնում են վատ հետևանքներ, որովհետև ծառ կտրելը վնասակար է բնությանը։ Երբ մենք սպանում են կենդանիների, նրանք կամաց-կամաց քչանում են և դա նորից վնաս է, որովհետև ամեն կենդանի իր դերը ունի բնության մեջ։ Նույնը վերաբերվում է ձկներին։

Posted in Պատմություն

Սրբազան Հռոմեական Կայսրությունը

Ինչպես և երբ առաջացավ Գերմանական թագավորությունը:
Վերդենի դաշնագրով առանձնացված բուն գերմանական հողերից ձևավորվեց նոր պետություն: Այն սկզբում կոչվում էր Արևելաֆրանկական թագավորություն: X դ. սկզբին Կարոլինգների արքայատոհմը դադարեց գոյություն ունենալուց: 919 թվականին արևելաֆրանկական թագավոր ընտրվեց Սաքսոնիայի դուքս Հենրիխը: Այսպես Եվրոպայում առաջացավ Գերմանական թագավորությունը: 

Որ տարածքներն էին ընդգրկում նորաստեղծ պետությունը:
Այն ընդգրկում էր Հռենոս գետից մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպերի լեռներն ընկած տարածքները:

Ինչու էր Գերմանիայում արքայական իշխանությունը թույլ:
Այնտեղ գոյություն ունեին հինգ խոշոր դքսություններ: Դրանք տարբեր ցեղերով բնակեցված մեծ մարզեր էին: Դքսության կառավարիչները՝ դուքսերը, թագավորին ընդունում էին որպես հավասարների մեջ առաջինը: Դքսության բնակչությունը ենթարկվում էր դուքսին և ոչ թե թագավորին:

Ինչ քայլեր ձեռնարկեց Օտտոն I-ը թագավորական իշխանությունը ամրապնդելու համար:
Թագավորական իշխանությունն ամրապնդելու համար հաջորդ թագավոր Օտտոն I–ը (936–973 թվականներին) որոշեց նոր հենարան գտնել և վերջ տալ դուքսերի անջատողական ձգտումներին: Այդպիսի հենարան դարձավ գերմանական եկեղեցին: Օտտոնը եկեղեցուն շնորհեց հող, դատական և ռազմական իշխանություն: Եկեղեցուն տրված հողերում գործում էր միայն եկեղեցական դատարանը: Բարձրաստիճան հոգևորականները ներգրավվում էին զինվորական ծառայության մեջ և դառնում էին զորամասերի հրամանատարներ: Բոլոր եպիսկոպոսական և խոշոր վանքերի վանահայրերի պաշտոնները թագավորի տնօրինության ներքո էին: Նա էր բարձրաստիճան հոգևորականներին նշանակում պաշտոնի: Այս ճանապարհով Գերմանիայում ամրապնդվեց թագավորական իշխանությունը:

Որ իրադարաձությունից հետո Օտտոն առաջինը իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը:
Օտտոնը 955 թ. պարտության մատնեց հունգարներին: Այս հաղթանակից հետո նա իրեն համարում էր Եվրոպայի ամենահզոր տիրակալը:

Օտտոն I-ը ե՞րբ և որտե՞ղ թագադրվեց Արևմտահռոմեական կայսրության թագով:
962 թվականին պապը Հռոմում նրան թագադրեց Արևմտահռոմեական կայսրության թագով:

Ինչ է Օտտոնյան վերածնունդը: Ո՞վ էր Սաքսերի պատմությունը աշխատության հեղինակը, և ի՞նչ էր փորձում նա հիմնավորել:
Օտտոնը և նրա հաջորդները մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին: Այդ պատճառով այս դարաշրջանը սովորաբար անվանում են նաև Օտտոնյան վերածնունդ: Նա արքունիքում ստեղծեց ակադեմիա: Ամենուրեք բացվեցին դպրոցներ:
Բարձր զարգացման հասավ պատմագրությունը: Վանական Վիդուքինդը գրեց «Սաքսերի պատմությունը» աշխատությունը: Նա փորձում էր հիմնավորել Սրբազան հռոմեական կայսրության ստեղծման անհրաժեշտությունը և այդ գործում գերմանացիների կարևոր դերը:

Posted in հայոց լեզու

07.05.24

1.Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա: Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

Կար չկար մի փոստատար կար:Նա այդ քաղաքի լավագույն փոստատարն էր:Ոչ մեկ դեռ չի գողացել չի պատառոտել կամ չի բռնացրել նրան նամակները կարդալուց:Բոլոր փոստատարները նախանձում էին նրան, քանի որ ամբողջ քաղաքը մեծարում էր նրան: Մի օր փոստատարն Ջոնը որոշեց թակարդ պատրաստել փոստատարի նամակ հասցնելու ճանապարհին:Նա փոս փորեց փոստարկղի դիմաց և այն ծածկեց արհեստական խոսի գորգով:Փոստատարը հենց եկավ նրան զամգ եկավ և նա մի քիչ շեղվեծ իր ճանհապարհից:Ջոնը զայրացավ և հենց ուզում էր դուրս գար որ գոռգռար փոստատարի վրա ընկավ փոսը:Փոստատարը նույնիստ չտեսավ այդ փոսը:

2.Ըստ տրված հետևության՝ պատմի՛ր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն:

Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի։

Մի օր թագավորը հարցնում է՝ ժողովուրդին, թե ինչու նրանք հարկերը ժամանակին չեն վճարում։ Մարդիկ ասեցին, որ անընդհատ վատ եղանակ է բերքը չի աճում, իսկ եթե բերքը չի աճում նրանք չեն կարող վաճառել այն և գումար չեն վաստակում, թագավորը որոշեց հարցնել իր տղային, որը ստել չգիտի։Թագավորը հարցրեց տղային արդյոք վատ եղանակ է եղել վերջին ժամանակներում՝ տղան պատասխանեց որ ոչ։Թագավորը որոշեց հարցնել այն մարդկանցից ովքեր հարկերը ժամանակին են վճարում։ Նրանք նույնպես պատասխանեցին, որ լավ եղանակ է եղել։Թագավորը ցավով հասկացավ, որ իր ժողովուրը խաբում է իրեն։Հաջորդ օրվանից նա ընդհունեց նոր օրենք՝ այն մարդը, որը կփորձեր խաբել թագավորին, ենթարկվելու է գլխատման։Այդ օրվանից հետո ոչ մեկ էլ չէր համարձակվում թագավորին խաբել։

3.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:

Շատ մի ծիծաղի, այլապես ցածրահասակ կմնաս:

Ոչ թե բարց, այլ բարձ:

Դու մարդ ես, այլ ոչ թե կապիկ:

Posted in ֆիզիկա

Ճնշում ճնշման միավորներ. ճնշումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ I

1. Մարմնի վրա ազդող ուժի վրա ազդող արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղահայաց ազդում է ուժը։ Պատ.` 1

2. Ճնշում անվանում են այն մեծությունը որը հավասար է, մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին։ Պատ.`2

3. Գյուղատնտեսական մեքենաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը այնքան փոքր է ճնշումը։ Պատ.`2

4. Չորսուն կառաջացնի մեծ ճնշում առաջի դեպքում, քանի որ ամենափոքր մակերեսն է։ Պատ.`1

5.

Posted in հայոց լեզու

02.05.24

1.Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափազդու բազմաթիվ թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած բազմազան սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել զանազան լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի մեծ վերջավորությունները հետաճել են, իսկ գեղեցիկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Անվնաս ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

2.Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում: Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:

Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի: դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

3.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչոր խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ  ծովափ բերել նրան: 

Գիշեր էր: Նա տխուր էր, կամ հիանում էր խաղաղված ծովով: Հետո արևը ծագեց: Ծովը լցվեց աղմուկով: Այդ մարդը դեռ այնտեղ էր, անշարժ նստած: Երեխաներն այնտեղ գնդակով խաղում էրին, հանկարծ գնդակն գլորվեց նրա մոտ: Մի երեխա մետեցավ գնդակը վերցնելու և հարցրեց.
— Ի՞նչ է պատահել, ինչու՞ եք տխուր:
— Ոչ փոքրի՛կս, տխուր չեմ, ուղակի ես շատ կուզենաի ձեր տարիքին լինեի և խաղաի ձեր հետ
— Դուք հիմա էլ կարող եք խաղալ մեզ հետ, — ասաց երեխան:
— Այո՞, իսկապե՞ս:
— Այո, իհարկե:

Posted in Ռուսերեն

02.05.24

1.Расставляем знаки препинания. Выделите грамматические основы.

1. “Люблю Отчизну, я, но странною любовью!” – Грамматические основы: Люблю, я.

2. “Павел Петрович Кирсанов воспитывался сперва дома, так же как и младший брат его Николай, потом в пажеском корпусе.” – Грамматические основы: Кирсанов воспитывался.

3. “Николай Петрович быстро обернулся и, подойдя к человеку высокого роста в длинном балахоне с кистями, только что вылезшему из тарантаса, крепко стиснул его обнажённую красную руку.” – Грамматические основы: Николай стиснул.

4. “И какой же русский не любит быстрой езды?” – Грамматические основы: Не любит.

5. “Внимать вам, долго понимать душой всё ваше совершенство, пред вами в муках замирать, бледнеть и гаснуть, вот блаженство!” – Грамматические основы: Вам замирать, бледнеть, гаснуть.

6. “Ровно передвигая ноги в столбчатых панталонах, он прошагал между стеной и столом, почти дошёл до койки, но несмотря на свою сановитую плотность, преспокойно исчез, растворившись в воздухе.” – Грамматические основы: Он прошагал, он исчез.

7. “Ты добр, умён, нежен, благороден и… гибнешь!” – Грамматические основы: Ты гибнешь.

8. “Друг, нельзя ли для прогулок подальше выбрать закоулок?” – Грамматические основы: Нельзя выбрать.

9. “Не губи ты нашу душу, выплесни ты нас на сушу!” – Грамматические основы: Не губи, выплесни.

10. “Слегка шумя своею белою бальною робой, убранною плющом и мохом и блестя белизной плеч, глянцем волос и бриллиантов, она прошла между расступившимися мужчинами и прямо не глядя ни на кого, но всем улыбаясь и как бы любезно предоставляя каждому право любоваться красотою своего стана, полных плеч, очень открытой по тогдашней моде груди и спины и как будто внося с собою блеск бала, подошла к Анне Павловне.” – Грамматические основы: Она прошла, она подошла.

11. “Паниковский, вам было поручено встретиться сегодня с нашим подзащитным и вторично попросить у него миллион, сопровождая эту просьбу идиотским смехом?” – Грамматические основы: Вам было поручено, вы попросить.

12. “Идёшь по весеннему парку, благоухающему апрельскими ароматами, и радуешься.” – Грамматические основы: Идёшь, радуешься.

2.1.Расставляем знаки препинания. Выделите грамматические основы.

1. “Раскольников разглядел худенькое, но милое личико девочки, улыбавшееся ему и весело на него смотревшее.” – Грамматические основы: Раскольников разглядел.

2. “Человек помолчал и вдруг глубоко, чуть ли не до земли, поклонился ему.” – Грамматические основы: Человек помолчал, человек поклонился.

3. “Небольшая низенькая комнатка была очень уютно обставлена дорогой итальянской мебелью.” – Грамматические основы: Комнатка была.

4. “Все расступились, и государь, улыбаясь и не в такт ведя за руку хозяйку дома, вышел из дверей гостиной.” – Грамматические основы: Все расступились, государь вышел.

5. “Анна Павловна, прохаживаясь по своей гостиной, подходила к замолкнувшему или слишком много говорившему кружку и одним словом или перемещением опять заводила равномерную, приличную разговорную машину.” – Грамматические основы: Анна Павловна подходила, Анна Павловна заводила.

6. “Дом Обломовых, бог знает отчего, всё беднел, мельчал и наконец незаметно потерялся между нестарыми дворянскими домами.” – Грамматические основы: Дом беднел, дом мельчал, дом потерялся.

7. “Счастливый, сияющий, точно «с месяцем во лбу», пришёл он домой, сел в угол дивана и быстро начертал по пыли на столе крупными буквами: «Ольга».” – Грамматические основы: Он пришёл, он сел, он начертал.

Posted in Ռուսերեն

01.05.24

1.Подчеркните главные члены предложения.
1.Воробей лежал на моей ладони. 2. На пригорке играли лисята. 3. За
рекой поднялась большая тёмная туча. 4. Ветер гнул макушки деревьев. 5. На землю упали тяжёлые капли дождя. 6. Вскоре хлынул тёплый
летний дождь. 7. Небо прояснилось. 8. Снова вернулось ласковое лето. 9.Мы с нетерпением ждали весны. 10. Листья падают с клёнов.

2.Замените существительные местоимениями.
Образец: Бабушка сидела у порога. – Она сидела у порога.

Археологи обнаружили под толстым слоем песка развалины
древнего города.
2. Женщина подошла к памятнику.
3. Птенцы жадно разевали голодные рты.
4. В пять лет мальчик уже читал.
5. Море ласково плескалось у самых моих ног. 6. Весной скворцы возвращаются к своим покинутым домам.
7. Через два дня Светлана уезжала на юг.
8. Врач часто посещал больного.

Они обнаружили под толстым слоем песка развалины
древнего города.
2. Она подошла к памятнику.
3. Они жадно разевали голодные рты.
4. В пять лет он уже читал.
5. Оно ласково плескалось у самых моих ног.
6. Весной они возвращаются к своим покинутым домам.
7. Через два дня она уезжала на юг.
8. Он часто посещал больного.