Posted in Մայրենի

Տիկին Ծաղկակաղամբը

                                                   Տիկին  Ծաղկակաղամբը

                                                                                       Կատրին  Ստեփանյան

 Կար-չկար մի  տիկին  Ծաղկակաղամբ կար։ Մի  օր   նա   որոշեց  գնալ  իր   ընկեների՝ խելացի  Գազարի  և  կանաչ  Լոլիկի հետ գեղեցիկ  ճամփորդության։ Նրանք գնացին  ճամփորդության դեպի ջունգլի։ Այնտեղ  շատ  հետաքրքիր  էր։ Նրանք տեսան  կապիկներ, առյուծներ, վագռեր  և  այլն։Վերջում, երբ գնացին  տիկին  Ծաղկաղամբի մոտ, նրանք  շատ  տպավորված  էին   այս  հետաքրքիր և գեղեցիկ  ճամփորդությունից  և  շնորհակալություն  հայտնեցին   տիկին   Ծաղկաղամբին։

Posted in Մայրենի

Աշունը

Համո Սահյան Աշունը

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Posted in Հորինուկ

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում

Ես Կատրին եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Այսօր կպատմեմ, թե կրթահամալիրում որ վայրն է ինձ համար ամենասիրելին։ Իմ սիրելի վայրը կրթահամալիրում բացօթյա լողավազանն է։ Ինձ դուր է գալիս լողավազանը, որովհետև, երբ մենք գնում ենք բացօթյա լողավազան ։ Այնտեղ մենք ոչ թե մարզվում ենք, այլ խաղում ենք։ Երբ շատ շոգ է մենք լողանում ենք և իրար հետ խաղում ։

Posted in Մայրենի

Էշի ձուն

Էշի ձուն

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է, որ մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պու´կ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է,  գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսո՜ս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ, բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

հալիվոր-ծեր մարդ

դադրած-հոգնած

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր  նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պու´կ, փախչում:

  • Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին.
  • Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը:

Ծերունին  շատ  միամիտ  էր և  շատ  բարի։

Posted in Մայրենի

Թրչնի մտածմունքը

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Posted in Uncategorized

Իմ մասին

Ես Կատրին Ստեփանյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես սիրում եմ խաղալ իմ խաղալիքներով։ Չեմ սիրում խաղալիք ավտոմեքենաներ։Ես ուզում եմ դառնալ ռուսերենի ուսուցչուհի։