Posted in Մայրենի, Կոմիտասյան շաբաթ

Կոմիտասի մասին տեղեկություններ

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին  Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն, որովհետև այն ժամանակ չէր կարելի խոսոլ հայերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին նրա մայրիկին։1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Author:

Բարև հիմա դու գտնվում ես իմ բլոգում։Ես Կատրինն եմ ազգանունս Ստեփանյան է, ես 13 տարեկան եմ։Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Միջին դպրոցում ։Շատ եմ սիրում մայրիկիս հետ երեկոյան ֆիլմներ նայել։Ես, երբ մեծանամ ուզում եմ ճամփորդել ամբողջ աշխարհը:Ես սիրում եմ նաև խաղալ Roblox:

Leave a comment