Posted in բնագիտություն

Ամազոնյան Վիկտորիա

Աշխարհի ամենափոքր ծաղիկն ու ամազոնյան ջրերի ամենամեծ բույսը |  Пресс-секретарь - Независимая блог-платформа
Ամազոնյան վիկտորիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ամազոնյան վիկտորիան մեծ, ջրային տրոպիկական խոտաբույս է։ Հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծանծաղուտներում։ Այն բավականին տարօրինակ և զարմանահրաշ բույս է, որը բաղկացած է ջրի մակերեսին լողացող 1,5-ից մինչև 2,0 մետր տրամագիծ ունեցող 1-2 հսկայական տերևներից, մինչև 2 մետր երկարությամբ տերևակոթունից և հսկայական ծաղիկներից։Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա։ Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա։Վիկտորիայի կլոր և տաշտականման տերևները ներքևից ծածկված են ուժեղ զարգացած ջլերի ցանցով։ Այն տերևին մեծ ամրություն է տալիս և ունի օդով լցված ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ տերևը ոչ միայն մնում է ջրի մակերեսին, այլև հեշտությամբ կարող է պահել մինչև 50 կիլոգրամ ծանրություն։ Այսինքն՝ նա իր վրա հեշտությամբ կարող է պահել 14-15 տարեկան։Ինչպես պատմում են ճանապարհորդները վիկտորիայի վրա հավաքված ջրում, ինչպես տարրայում, լողանում են զանազան թռչուններ։ Զարմանահրաշ են նրա հսկայական ծաղիկները, դրանց տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից։ Ծաղկումը տևում է ուղիղ 2 ցերեկ և 2 գիշեր։Ծաղիկները խիստ բուրումնավետ են, երեկոյան փակվում են և առավոտյան բացվում։ Սպիտակ են՝ կարմրավարդագույն միջնամասով, սակայն ծաղկման հաջորդ օրը բազմազան գունավորում են ստանում՝ մոռագույն կարմիրից մինչև մուգ բոսորագույն։Արքայական վիկտորիան խիստ քմահաճ բույս է։ Նա աճում է միայն այնպիսի ջրերում, որոնց ջերմաստիճանը 25-ից չի իջնում 30-ից չի բարձրանում։Ամազոնյան վիկտորիան հանդիպում է Ամազոն գետի ափում, Բրազիլիայում և Բոլիվիայում, ինչպես նաև Գայանա գետում, որը թափվում է Կարիբյան ծովը։

Posted in Ռուսերեն

Бриф! Бруф! Браф!

Бриф! Бруф! Браф!

Прочитайте сказку.

Выполните упражнения.

Я, ты, мы, вы, он, она, оно, они — не называют предмет, а только на него указывают.

Образец: Маша — ученица. Она идет в школу.

В воздухе кружатся снежинки. … тихо ложатся на землю. Из дальних стран прилетели птицы . Они вьют гнёзда.

2. Замени выделеные слова /он, она, оно, они…/

Собака(Она) прыгала у забора и громко лаяла. За забором сидел маленький котёнок(он). Котёнок(он) сжался в комочек и жалобно мяукал. Недалеко стояли два мальчика. Мальчики(они) ждали, что будет дальше. В окно выглянула женщина. Женщина(она) быстро выбежала на крыльцо и отогнала собаку.

—Как вам не стыдно! — сказала женщина(она) мальчикам.

На небе светило солнце. Солнце(оно) согревало землю. Все вокруг радовались.

3. Он, она, оно, они

Образец: мальчик (он), девочка (она).
Мальчик-он
слон-он
верблюд-он
дом-он
ручка-она
книга-она
тетрадь-он
доска-она
кот-он
собака-она
солнце-оно
небо-оно
дерево-оно
окно-оно
люди-они
звери-они
ежики-они
медведи-они

Posted in Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Կարկատել-վերանորոգել

Սնուցած-կերակրել

Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

Շինել-կառուցել

Շյուղ-ճյուղ

Այժմ-  հիմա

Սնուցած-կերակրել

Հափշտակել-գողանալ, խլել

Կրկին-ևս  մեկ  անգամ, նորից

Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Հոգատար մայր ծիծեռնակը

Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է։

Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Ծիծեռնակը սև գույնի է՝ մկրատաձև պոչիկով։

Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Ծիծեռնակը չէր հուսահատվում, որովհետև երբ նրա բույնը ջարդեցին, նա նորից իր բույը շինեց։

Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Ինձ դուր է եկել այս հատվածը, որովհետև այստեղ պատմում է ծիծեռնակի աշխատանքների մասին։

Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակը  մի  անգամ  բույն  շինեց։   Գնաց , եկավ ու  տեսավ, որ  բույնը  ավերակ  է  դարձել։ Նա  սկսեց  նորը  շինել։ Նա  շինում  էր  և  ամեն  շյուղը  կպցնելիս  նա  հիշում  էր   իր ձագերին, որը  համփշտակեց արյունարբու  թշնամին։Ծիծեռնակը չէր մոռացել իր նախկին բույնը և ձագերին, բայց շարնակում էր նոր բույն կառուցել։

Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև  նա  հիշում  էր  իր  նախկին  բույնը  և  ստեղծում  նորը, պատկերացնելով  ապագան։

Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին:

Ծիծեռնակները  մկրատաձև պոչով  թռչուններ  են։  Նրանք իրենց  բույնը  կառուցում են տանիքում ։ Նրանք  շատ  սրտացավ  են  իրենց  ձագերի  համար։

Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

Ծիծեռնակիների մասին

Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Երկու մայր ծիծեռնակները նման են իրար հոգատարությամբ, երկուսն էլ անչափ սիրում էին իրենց ձագերին։Նրանք նման չէին մի բանով, որ մի մայր ծիծեռնակը դիմացավ ձագուկների կորստի ցավին , շարունակեց ապրել՝ նոր բույն կառուցելով, իսկ մյուսը՝ ցավին չդիմացավ և սատկեց։

Posted in Մաթեմատիկա

Գունային խաղեր

Տուփում  կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։

6+8=14

14+1=15

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։

11+8=19

19+1=20

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։

11+6=17

17+1=18

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։

11+6=17

17+2=19

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի:

11+6=17

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի։

11+8+6=25

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

11+8=19

19+2=21

Արկղում կան  5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։

ա)Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

7+3=10

բ)երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի,

7+3+5=15

Տուփում  կա  7 կարմիր,  10 կանաչ  և 5 կապույտ  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից։

7+10+1=18

Տուփում  կա  6 դեղին, 11 կանաչ, և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի   դրանցից գոնե մեկը լինի կարմիր։

11+6+1=18

Տուփում  կա  9 կանաչ, 7 կապույտ  և   6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։

9+6+1=16

Տուփում  կա  11 կանաչ, 6 սև   և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։

6+8+1=15

Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և 7 կապույտ   փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է  հանվել։

8+7+1=16

Տուփում  կան  6 սև, 8 կարմիր և  5 դեղին  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։

6+5+1=12

Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։

7+4+2=13

Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

10+4+1=15